Հայաստանում փետրվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1631 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 391 588-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 8097 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1555 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9780-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 2349 է, ընդհանուր առողջացածներինը՝ 352 985, փաստացի բուժվողներինը՝ 28 951: Մեկ օրում արվել է 4803 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 783 288 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը