03 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4388, մահվան 8 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4388, մահվան 8 դեպք

Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 4388 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 379 266-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 5 դեպք, մահացածների թիվը 8065 է:

Փետրվարի 3-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1543 է։ Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում մահացել է 8 մարդ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9608-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2359 է, ընդհանուր առողջացածներինը՝ 343 714, փաստացի բուժվողներինը՝ 25 944։ Մեկ օրում արվել է 9595 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 754 131 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ