Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2085 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 366 433-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան 5 դեպք, մահացածների թիվը 8046 է:
Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է արձանագրվել: Հունվարի 30-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1533 է։ Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 9 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9579-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 257 է, ընդհանուր առողջացածներինը՝ 335 719, փաստացի բուժվողներինը՝ 21 135: Մեկ օրում արվել է 5900 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 722 315 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը