Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 347 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 115:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 20 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9326-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1208 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 224, փաստացի բուժվողներինը՝ 8652: Մեկ օրում արվել է 6416 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 433 927 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը