Մեր արյան պաշարները ամբողջ հանրապետությունում խստիվ հաշվառվում են, մենք ունենք բավարար արյան պաշար բոլոր դեպքերի համար, բայց ժամանակ առ ժամանակ նաև ունենում ենք հայտարարություններ, որ մեր քաղաքացիները գան ու դոնոր հանդիսանան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Պայմանավորված կովիդով հիվանդացության աճի հետ, մենք նվազում ունենք դոնորության, ինչը նաև ևս մեկ անգամ իրենց կողմից զգուշացում է, որ այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են չափանիշներին, խնդրում ենք մոտենալ և արյուն հանձնել: Սակայն արյան պաշարների հետ կապված մենք խնդիր չունենք, դրանք համալրված են, պարբերաբար համալրվում են»,-ասաց նա:
Ավանեսյանը նաև հայտնեց, որ Սյունիքում թշնամու շրջափակման մեջ հայտնված համայնքների համար և՛ Կապանի, և՛ Գորիսի ԲԿ-ները կունենան Շտապ օգնության հավելյալ ամենագնաց մեքենաներ։
Նախարարը սակայն որևէ կերպ չպատասխանեց Սյունիքում փոխհրաձգությունից վիրավորների կամ զոհերի մասին, հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը