05 11 2021

Կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելուց հետո հիմա էլ տապալում են պատվաստումների գործընթացը. Գևորգ Գրիգորյան



Մի կողմից մենք ունենք պատվաստումների շատացում, ինչը ողջունելի է, բայց մյուս կողմից էլ մենք ունենք տարեց մարդկանց մահերի աճ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: «Կառավարությունը իրեն բնորոշ ինքնավստահությամբ չի ցանկանում մասնագետներին լսել, այլ բժիշկներին է տարանջատում՝ դրանով կարծես տրամադելով հասարակությանը բժիշկների դեմ: Ինչպես տապալեցին կորոնավիրուսի դեմ պայքարը, այնպես էլ հիմա տապալում են պատվաստումների գործընթացը: Պատվաստանյութը զգալիորեն նվազեցնում է մահվան դեպքերը, մենք երկու տարի ժամանակ ունեինք հասկանալու, թե ովքեր են թիրախային խմբում, պետք է աշխատեին այդ խմբի հետ, ոչ թե տնտեսությունը ավիրեն, մարդկանց իրավունքները խախտեն»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ