Yerevan.Today-ը գրել էր, որ Հայաստանում շատ են կորոնավիրուսից օտարազգի բուժվողները և բոլորը բուժվում են ինչպես ՀՀ քաղաքացիները՝ պետպատվերի շրջանակներում։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում մեր այս դիտարկումը նախարար Անահիտ Ավանեսյանը ևս հաստատեց։
«Մենք որդեգրել ենք այդ քաղաքականությունը, որովհետև կա հստակ հիմնավորումը դրա․ կորոնավիրուսը հանրային վտանգավոր վարակ է, որը կարող է պարալիզացնել երկիրը և իհարկե նման պարագայում ինչպես շատ այլ երկրներ, մենք անվճար բուժում ենք ապահովում կորոնավիրուսով հիվանդ բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են ՀՀ-ում»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը