«Երեկվա դրությամբ գրանցվել է 510 դրական թեստ: Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում ունենք կայուն-լարված իրավիճակ, պահպանվում են այն թվերը, որոնք գրանցվել են դրա նախորդ շաբաթվա ընթացքում, այսինքն հիվանդացության նվազում չունենք: Կարևոր է, որ ունենք կայունացում, բայց պետք է ասել, որ այն դրական թեստերի արդյուքնները, որոնք գրանցվում են, դրանց մեջ հոսպիտակացման կարիք ունեցող պացիենտների համամասնությունը բավականին մեծ է, ինչը նշանակում է, որ պայմանավորված մի շարք հանգամանքներով անձիք ավելի ծանր են տանում հիվանդությունը: Այս պահին մենք ունենք ծավալված 2600 մահճակալ, որոնք ավելացվում են, բայց այս ռեսուրսն անսահման չէ, և մենք առաջիկայում էլի ունենք մի փոքր հնարավորություն ավելացնելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը