Հայաստանում հունվարի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 173 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 901-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3071 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 766 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3837-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 404 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157 314, բուժվողներինը՝ 5750 (մեկ օրում նվազել է 234-ով): Մեկ օրում արվել է 1767 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 646 563 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը