Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 195 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 427-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3056 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է եղել: Հունվարի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 761 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3817-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 649 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 053, փաստացի բուժվողներինը՝ 6557 (մեկ օրում նվազել է 461-ով): Մեկ օրում արվել է 2144 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 641 626 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը