23 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք, մահվան 7

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 198 նոր դեպք, մահվան 7

Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 198 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165 909-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3034 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 747 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3781-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 154 535, բուժվողներինը՝ 7593 (մեկ օրում նվազել է 85-ով): Մեկ օրում արվել է 2166 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 634812 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ