Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 485 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 163 128-ի։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, ընդհանուր՝ 2951: Այլ հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 715 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3666 -ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր՝ 151 246, փաստացի բուժվողներինը՝ 8216 (մեկ օրում նվազել է 177-ով):
Մեկ օրում արվել է 2093 թեստ, ընդհանուր առմամբ մինչ օրս արվել է 613 908 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը