Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 643-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է: Այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 707 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3618-ի:
Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 729-ով, ընդհանուր առողջացածների թիվը 150 602 է, փաստացի բուժվողներինը՝ 8393 (մեկ օրում նվազել է 389-ով): Մեկ օրում արվել է 1885 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 611 815 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը