11 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, մահվան՝ 2

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 157 նոր դեպք, մահվան՝ 2

Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 157 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162 288-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 72 քաղաքացի, մահացածների թիվը 2931 է: Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Այս դեպքերի թիվը 700 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3631-ի:

Մեկ օրում առողջացածների թիվն ավելացել է 561-ով, ընդհանուր առողջացածների թիվը 149 873 է, փաստացի բուժվողներինը՝ 8782 (մեկ օրում նվազել է 408-ով): Մեկ օրում արվել է 1025 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 609 930 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ