Հայաստանում հունվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 361 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 415-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 2908 է: Այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել:Այս դեպքերի թիվը 696 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3604-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 573 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 961, փաստացի բուժվողներինը՝ 9850 (մեկ օրում նվազել է 220-ով)։ Մեկ օրում արվել է 1700 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 604686 թեստ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը