07 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 201, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 201, մահվան՝ 14 նոր դեպք

Հայաստանում հունվարի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 201 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161 054-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 695 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3596-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 812 է, ընդհանուր առողջացածներինը՝ 147 388, փաստացի բուժվողներինը՝ 10070։ Մեկ օրում արվել է 1218 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 602 986 թեստ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ