27 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 485 նոր դեպք, մահվան՝ 18

Հայաստանում դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157834 դեպքի: 

Փաստացի այս պահին բուժվում է 15280 պացիենտ։

Վերջին տվյալներով ապաքինվել է 139113 անձ` վերջին մեկ օրում 444 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 2768 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 673 է:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 583644 վերջին մեկ օրում` 2258 նոր թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ