26 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, մահվան՝ 19

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, մահվան՝ 19

Հայաստանում դեկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 586 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 157 349-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2752 է: Այլ հիվանդությունից մահվան նոր դեպք չի գրանցվել: Այս դեպքերի թիվը 671 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3423-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 854 է, ընդհանուր առողջացածներինը՝ 138 669, փաստացի բուժվողներինը՝ 15 257 (մեկ օրում նվազել է 287-ով): Մեկ օրում արվել է 2610 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 581 386 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ