Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 156 763-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 2733 է: Այլ հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 671 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3404-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 1049 է, ընդհանուր առողջացածներինը՝ 137 815, փաստացի բուժվողներինը՝ 15 544 (մեկ օրում նվազել է455-ով):
Մեկ օրում արվել է 2866 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 578 766 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը