21 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, մահվան՝ 28

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք, մահվան՝ 28

Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 065-ի:

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2656 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 654 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3310-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր առողջացածներինը՝ 567 755, փաստացի բուժվողներինը՝ 17 579 (մեկ օրում նվազել է 432-ով): Մեկ օրում արվել է 1009 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 567 755 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ