Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 861 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 152 253-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 2596 է:
Ալ հիվանդությունից մահվան 6 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 648 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3244-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1223 է, ընդհանուր առողջացածներինը՝ 131 213, փաստացի բուժվողներինը՝ 17 796 (մեկ օրում նվազել է 383-ով): Մեկ օրում արվել է 2567 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 561 013 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը