Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակմա 1098 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 150 218-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 27 քաղաքացի, մահացածների թիվը 2556 է: Այլ հիվանդությունից մահվան 11 դեպք է գրանցվել։ Այս դեպքերի թիվը 637 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 38 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3182-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1242 է, ընդհանուր առողջացածներինը՝ 128 694, փաստացի բուժվողներինը՝ 18 331 (մեկ օրում նվազել է 182-ով): Մեկ օրում արվել է 3272 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 554 909 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը