15 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, մահվան՝ 34

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 438 նոր դեպք, մահվան՝ 34

Հայաստանում դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 438 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 149 120-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2529 է:

Այլ հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել:  Այս դեպքերի թիվը 626 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 34 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3155-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1486 է, ընդհանուր առողջացածներինը՝ 127 452, փաստացի բուժվողներինը՝ 18 513 (մեկ օրում նվազել է 1082-ով): Մեկ օրում արվել է 1905 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 551 637 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ