Հայաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 357 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 682-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2503 է: Այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մահվան այս դեպքերի թիվը 618 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3121-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 797 է, ընդհանուր առողջացածներինը՝ 125 966, փաստացի բուժվողներինը՝ 19 595 (մեկ օրում նվազել է 458-ով): Մեկ օրում արվել է 1373 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 549 732 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը