Հայաստանում դեկտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 995 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 147 312-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2462 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 615 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3077-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1047 է, ընդհանուր առողջացածներինը՝ 124 521, փաստացի բուժվողներինը՝ 19 714 (մեկ օրում նվազել է 71-ով): Մեկ օրում արվել է 3057 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 542 394 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը