11 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք, մահվան՝ 36

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք, մահվան՝ 36

Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1077 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146 317-ի:

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 2445 է: Այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 613 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 36 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3058-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 123 474, փաստացի բուժվողներինը՝ 19 785 (մեկ օրում նվազել է 551-ով): Մեկ օրում արվել է 3057 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 542 394 թեստ: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ