10 12 2020

Վիրավորները կորոշեն, թե որտեղ անցնեն իրենց վերականգնողական բուժումը. Նախարար



Առողջապահության նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերից մեկի ֆինանասավորման կարգում փոփոխություններ կլինեն: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Արդեն առկա ծրագրի մեջ բացակայում էր զինծառայողների, մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների արդյունքում անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը: Հիմա այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և մրցակցության սահմանափակման հարց չունենանք: Այսինքն ցանկացած բժշկական հաստատություն, ով ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ, կարողանա այդ ծառայությունները մատուցել և հերթերի, հերթագրման և մերժումների խնդիր չառաջանա»,- ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ ճշտող հարց տվեց՝ այսինքն հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա՞. «Այսինքն մենք զինծառայողին, ով վերականգնողական բուժման կարիք ունի, ասում ենք, թե դուք ընտրեք որտեղ եք ուզում անցնել այդ վերականգնողական բուժումը, և կառավարությունը կվճարի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ