10 12 2020

Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 3 հազարը

Հայաստանում կորոնավիրուսից մահերի թիվն անցավ 3 հազարը

Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 240-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 2416 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել։ Մահվան այս դեպքերի թիվը 606 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3024-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1350 է, ընդհանուր առողջացածներինը՝ 121 882, փաստացի բուժվողներինը՝ 20 336 (մեկ օրում նվազել է 204-ով): Մեկ օրում արվել է 3504 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 539 337թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ