08 12 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, մահվան՝ 30

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք, մահվան՝ 30

Հայաստանում դեկտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 584 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 928-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է: Այլ հիվանդությունից մահվան 2  դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 597 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2969-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1498 է, ընդհանուր առողջացածներինը՝ 119 147 փաստացի բուժվողներինը՝ 20 812 (մեկ օրում նվազել է 944-ով): Մեկ օրում արվել է 2302 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 532 527 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ