Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1277 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138 508-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2254 է: Այլ հիվանդությունից մահվան 11 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 578 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2832-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1433 է, ընդհանուր առողջացածներինը՝ 113 228, փաստացի բուժվողներինը՝ 22 448 (մեկ օրում նվազել է 193-ով): Մեկ օրում արվել է 3453 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 519 445 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը