Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 137 231-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 2228 է: Այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Մահվան այս դեպքերի թիվը 567 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2795-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1430 է, ընդհանուր առողջացածներինը՝ 111 795, փաստացի բուժվողներինը՝ 22 641 (մեկ օրում նվազել է 209-ով): Մեկ օրում արվել է 3375 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 51 5992 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը