Հայաստանում նոյեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 134768-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2142 է:
Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է գրանցվել: Նոյեմբերի 29-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2680-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 885 է, ընդհանուր առողջացածներինը՝ 107 364, փաստացի բուժվողներինը՝ 24 724։ Մեկ օրում արվել է 3064 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 509 029 թեստ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը