27 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք, մահվան՝ 30

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք, մահվան՝ 30

Հայաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1476 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 132 346-ի:

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2090 է: Այլ հիվանդությունից մահվան 8 դեպք է գրանցվել։ Մավան այս դեպքերի թիվը 527 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 30 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2617-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 2094 է, ընդհանուր առողջացածներինը՝ 105 149, փաստացի բուժվողներինը՝  24580  (մեկ օրում նվազել է 648-ով): Մեկ օրում արվել է 3656 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 502 607 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ