Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1520 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 121 979-ի։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 31 քաղաքացի, մահացածների թիվը 1870 է: Այլ հիվանդությունից մահվան 9 դեպք է գրանցվել։
Մահվան այս դեպքերի թիվը 478 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 40 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2348-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 8319 է, ընդհանուր առողջացածներինը՝ 88 388, փաստացի բուժվողներինը՝ 31 243 (մեկ օրում նվազել է 6839-ով):
Մեկ օրում արվել է 3796 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 475 986 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը