Հայաստանում նոյեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 549 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 117 886-ի։
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 1788 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել։ Մահվան այս դեպքերի թիվը 454 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2242-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 881 է, ընդհանուր առողջացածներինը՝ 75 865, փաստացի բուժվողներինը՝ 39 779 (մեկ օրում նվազել է 361-ով): Մեկ օրում արվել է 1550 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 465 551 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը