13 11 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1703 նոր դեպք, մահվան՝ 39

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1703 նոր դեպք, մահվան՝ 39

Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1703 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 114 383-ի։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1697 է: 

Մեկ օրում գրանցվել է այլ հիվանդությունից մահվան 10դեպք։ Մահվան այս դեպքերի թիվը 440 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 39 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2137-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1986 է, ընդհանուր առողջացածներինը՝ 72 116, փաստացի բուժվողներինը՝ 40 130 (մեկ օրում նվազել է 322-ով): Մեկ օրում արվել է 3876 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 456909 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ