«2020 թվականը կրկնակի տարօրինակ է մեր ոլորտի համար, որովհետև տարվա ընթացքում էական փոփոխություններ են եղել առողջապահական բյուջեի մասով»,- ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը
Նախարարը նկատեց, որ առաջին փոփոխությունը պայմանավորված է եղել համաճարակով, երբ ստիպված հավելյալ ծախսեր են կատարվել, մյուսը՝ ռազմական գործողություններով:
Ըստ նախարարի, այս փաստը շեշտում է նրա համար, որ 2021 թվականի բյուջեի ծավալը համեմատեն ոչ թե տարվա վերջին կատարողականի, այլ տարվա սկզբում հաստատված բյուջեի հետ, քանի որ, եթե 2020-ի տարեվերջի ցուցանիշների հետ համեմատեն, ապա 2021 թվականին ավելի քիչ հատկացումներ կլինի:
Արսեն Թորոսյանը հայտնեց, որ 2020 թվականի սկզբի հետ համեմատած հաջորդ տարվա համար ծախսերն աճել են 2 մլրդ դրամով:
Նախարարի տեղեկացմամբ, Առողջության առաջնային պահպանման ծրագիրը 2020 թվականին կազմել է 27.1 մլրդ, իսկ 2021 թվականին կլինի 27.9 մլրդ դրամ:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը