30 10 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք, մահվան՝ 32

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2398 նոր դեպք, մահվան՝ 32

Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 432-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1300 է: Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 358 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 32 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1658-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1059 է, ընդհանուր առողջացածներինը՝ 54 316, փաստացի բուժվողներինը՝ 31 458 (մեկ օրում ավելացել է 1307-ով): Մեկ օրում արվել է 4936 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 397 596 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ