28 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, մահվան՝ 26

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, մահվան՝ 26

Հայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2241 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 651-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1243 է: Այլ հիվանդությունից մահվան 5 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 352 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1595-ի: 

Մահացած պացիենտները եղել են 65 (կին), 66 (կին), 72 (տղամարդ), 72 (կին), 74 (տղամարդ), 68 (կին), 65 (տղամարդ), 81 (տղամարդ), 64 (կին), 70 (կին), 85 (տղամարդ), 95 (կին), 78 (կին), 79 (տղամարդ), 66 (կին), 71 (տղամարդ), 81 (տղամարդ) 68 (տղամարդ), 72 (կին), 65 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 694 է, ընդհանուր առողջացածներինը՝ 52 508, փաստացի բուժվողներինը՝ 28 548 (ավելացել է 1521-ով): Մեկ օրում արվել է 4695 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 387633 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ