Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, ամեն օր երկու հազարից ավելի նոր դեպքեր են արձանագրվում: Միևնույն ժամանակ, կարող ենք նկատել, որ հասարակության մի հատված փորձում է ինքնուրույն որոշակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Իրավիճակի հետ կապված զրուցել ենք ալերգոլոգիայի և իմունոլոգիայի գծով ԱՆ Խորհրդատու Սևան Իրիցյանի հետ: Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
Այս օրերին ականտես ենք լինում, որ կոնկրետ դեղամիջոցներ և վիտամիններ լայն սպառում են գտել, օրինակ դեղատներում դժվար է գտնել վիտամին C, Ցինկիտ, Վիտամին D, մարդիկ Կորոնավիրուսից պաշտպանվելու համար պրոֆիլակտիկ նկատառումներով հիմանականում այս և այլ միջոցներ են օգտագործում: Արդյո՞ք սա վտանգավոր է, թե ոչ: Կա՞ն ցուցումներ և հակացուցումներ:
Այո, նույնիսկ շատ բժիշկների կողմից է կիրառվում այս նշանակումները, որոնք իհարկե չունեն ուղիղ ապացուցված արդյունավետություն սակայն շատ երկրներում են կիառվում և այս չափ պոպուլյար են դարձել հիմնականում իրենց անվտանգության հաշվին: Ժողովրդական լեզվով ասած օգուտ չտան, վնաս չեն տա:
Հասարակության մեջ տարածված միֆերից է, որ վիտամինների օգտագործումը չի կարող վտանգավոր լինել, սա որքանո՞վ է համապատասխանում իրականությանը և ա արդյո՞ք վիտամիններ ընդունելուց առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ և անցնել որոշակի հետազոտություններ:
Այո, որոշ վիտամիններ և միներալներ կարելի է առանց բժշկի օգտագործել ու չհանդիպել լուրջ բարդության: Սակայն դեղերի հանդեպ գերզգայնության ռեակցիաները (ավելի տարածված են ալերգիա անվանումով), գերդոզավորումները և այլ կողմնակի խնդիրներ կարող են անակնկալի բերել պացիենտին: Հետևաբար ճիշտ կլինի հետևել ներդիրում առկա խորհուրդ ցուցումին՝ մինչև օգտագործել խորհրդակցեք բժշկի հետ:
Ընդհանուր առմամբ, այս օրերին, երբ բացի կորոնավիրուսից նաև այլ շնչառական հիվանդություններով վարակվելու հավանականությունն է մեծ, հիմնական հորդորը բնակչությանը ո՞րը պետք է լինի, ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը:
Մենք հետաքրքիր արդյունք են նկատում զանգվածային դիմակ կրելու դեպքում՝ զգալի նվազել են որոշ օդակաթիլային վարակների քանակը: Այսինքն ընդհանուր խորհուրդների մեջ ինչքան էլ պարզ է թվում, բայց պետք է նշենք հիգիենային կանոնների պահպանումը՝ դիմակ, հեռավորություն, ձեռքերի ախտահանում, ... և ընդհանուր առողջ ապրելակերպ, վնասակար սովորությունների իսպառ վերացումով: Ցավոք, շատ մեծ է նաև հոգեկան ընճվածության դերը իմուն համակարգի ոչ պատշաճ աշխատանքի մեջ, որից խուսափելը գնալով դժվար է դառնում մեր առօրյայում:
Ամեն դեպքում փորձենք հնարավորինս պահպանել առողջ ապրելակերպի կանոնները, խուսափենք դեղերի անհարկի օգտագործումից և թեթևացնել բուժաշխատողների ու բուժհմինարկների ծանրաբեռնվածությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը