Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 973 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 78 810-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 1196 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 339 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1535-ի:
Մահացած ացիենտները եղել են 69 (տղամարդ), 82 (կին), 93 (տղամարդ), 83 (կին), 56 (կին), 70 (կին), 73 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 74 (կին), 79 (տղամարդ), 93 (կին), 71 (կին), 74 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մեկ օրում առողջացածների թիվը 254 է, ընդհանուր առողջացածներինը՝ 51 162, փաստացի բուժվողներինը՝ 26 113 (մեկ օրում ավելացել է 701-ով): Մեկ օրում արվել է 2201 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 379541 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը