25 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, մահվան՝ 27

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2314 նոր դեպք, մահվան՝ 27

Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2314 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 77 837-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի, մահացածների թիվը 1180 է։ Այլ հիվանդությունից մահվան 4 դեպքէ  գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 337 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 27 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1517-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 207 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 908, փաստացի բուժվողներինը՝ 25 412 (մեկ օրում ավելացել է 2080-ով): Մեկ օրում արվել է 4790 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 377 340 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 57 (տղամարդ), 75 (տղամարդ), 62 (կին), 71 (տղամարդ), 51 (տղամարդ), 77 (կին), 83 (կին), 70 (տղամարդ), 92 (կին), 83 (տղամարդ), 62 (կին), 67 (կին), 44 (տղամարդ), 60 (կին), 82 (տղամարդ), 61 (կին), 64 (կին), 87 (կին), 73 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ) և 61 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ