Հայաստանում հոկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2474 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 73 310-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 1145 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 329 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1474-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 489 է, ընդհանուր առողջացածներինը՝ 50 276, փաստացի բուժվողներինը՝ 21 560 (մեկ օրում ավելացել է 1969-ով): Մեկ օրում արվել է 5760 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 368 053 թեստ:
Մահացած պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը