22 10 2020

Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել. Լուսինե Պարոնյան

Առողջապահական համակարգը շուտով կարող է կոլապսի առաջ կանգնել. Լուսինե Պարոնյան

Վերջին օրերին ունենք կորոնավիրուսային հիվանդացության աննախադեպ աճ, օրը շուրջ 500 դեպքով ավելի է գրանցվում նախորդ օրվանից, դրա հետևանքով առողջապահական համակարգը շուտով կարող է հայտնվել կոլապսի առջև: Այս մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը։

«Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև և մենք տեղ չունենանք մեր ծանր հիվանդներին հոսպիտալացնելու: Անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում։ Այսօր շուրջ 2000 հիվանդ ունենք, որ հիվանդանոցներում է բուժվում, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց կարիք կա հոսպիտալացնելու, սպասում են այս կամ այն հիվանդանոցում տեղ ազատվի, որպեսզի կարողանան ընդունել։

Մենք մեր վարքագծով հասանք այս վիճակին։ Բժիշկները հիմա ավելի շատ անհրաժեշտ են ռազմաճակատին, և ամեն ինչ պետք է անենք, որ նվազեցնենք թվերը։ Կոչ եմ անում չմոռանալ կորոնավիրուսի մասին, պահպանել կանոնները», - հայտարարեց ՀՀ ԱՆ ներկայացուցիչը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ