20 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1234, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1234, մահվան՝ 12 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Մահվան այս դեպքերի թիվը 318 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1419-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 526 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 734, փաստացի բուժվողներինը՝ 16 541: Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 352 764 թեստ:

Մահացած պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ