13 10 2020

Արսեն Թորոսյանը Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներ

Արսեն Թորոսյանը Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու ԲԿ-ներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է Վարդենիսի և Մարտունու բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել վիրավորների բուժման կազմակերպման գործընթացին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է բժշկական կենտրոնների անհրաժեշտ կարիքներով և հավաստիացել, որ թե՛ բուժանձնակազմը, և թե՛ բուժօգնության կազմակերպման հարցերը մատուցվում են բարձր որակով:

Արսեն Թորոսյանը շրջել է հիվանդասենյակներում, հետաքրքրվել վիրավոր զինվորների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով: Նախարարը վերջիններիս հետ զրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել անձնազոհ ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ