07 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 672 նոր դեպք, մահվան՝ 5

Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 672 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53 755-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 995 է:  Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 302 է:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1297-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 178 է, ընդհանուր առողջացածներինը՝ 45 110, փաստացի բուժվողներինը՝ 7348 (մեկ օրում ավելացել է 489-ով): Մեկ օրում արվել է 2878 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 312 823 թեստ: 

Մահացած պացիենտները եղել են 59 (կին), 72 (տղամարդ), 92 (կին), 84 (կին) և 55 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ