Հայաստանում հոկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 571 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 52 496-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 977 է: Այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 302 է: Ընդհանուր առմամբ, մահվան ընդհանուր դեպքերի թիվը 1279 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 89 է, ընդհանուր առողջացածներինը՝ 44 672, փաստացի բուժվողներինը՝ 6545 (մեկ օրում նվազել է 477-ով): Մեկ օրում արվել է 3258 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 306965 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը