28 09 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, մահվան՝ 6

Հայաստանում սեպտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49574-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 957 է, այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է:

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1252-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 52 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43665, փաստացի բուժվողներինը՝ 4657 (մեկ օրում ավելացել է 116-ով): Մեկ օրում արվել է 1935 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 286161 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ