27 09 2020

Հաստատվել է կորոնավիրուսի 328 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 328 դեպք

 

Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 328 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 49. 400-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 951 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չկա: Սեպտեմբերի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 295 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1246-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 37 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 613, փաստացի բուժվողներինը՝ 4541 (մեկ օրում ավելացել է 288 -ով):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ